ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 23-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը: Վերջինիս կարծիքով բանակցային կարգավորումը հնարավոր է կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում:
Հուլիսի 20-ին Մինսկի խմբի համանախագահներն Երևանում հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: