Ամերիկայի Միացյան Նահանգներն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: Նման հայտարարություն են արել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները տեղի հայկական մի շարք կազմակերպությունների անդամների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, PanArmenian.net-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Հայ դատի գրասենյակը:
«Հանդիպումը մեզ հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերներին իրական լուծումներ մշակել»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնցով ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: