Բելգիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

10:10     24 հուլիսի, 2015

Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտնում է asbarez.com-ը։

Բանաձևը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»: Բելգիական խորհրդարանի ընդունած բանաձևում ընդգծվում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և ։

Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Սենատի՝ Վերին պալատի մակարդակով ։  


© armedia.am