ՀՀ ԱԳՆ ողջունել է Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

10:49     24 հուլիսի, 2015

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգիայի թագավորության Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։

Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»: 


© armedia.am