Դոնալդ Թրամփի մասին հոդվածը 2 անգամ հեռացրել են Wikipedia-ից

20:42     24 հուլիսի, 2015

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի մասին կենսագրական հոդվածը հինգշաբթի օրը 2 անգամ ջնջել են Wikipedia ինտերնետ-պորտալից: Այս մասին հայտնում է TASS-ը:

Հոդվածի խմբագրման պատմության մեջ նշված է, որ անհայտ անձինք կարողացել են 2 անգամ տվյալները ջնջել սկանդալային քաղաքական գործչի և գործարարի՝ Wikipedia-ի անգլալեզու տարբերակի էջից: Երկրորդ անգամ տեղեկությունը փոխարինվել է «Եկեք ազնիվ լինենք՝ նա ոչ ոքի հետաքրքիր չէ» արտահայտությամբ:


© armedia.am