Իրանը պատրաստվում է 2 ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ատմային էներգիայի հարցերով իրանական կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին։
Բուշեր նահանգում էլեկտրակայանի շինարարության նախագիծը նախատեսված է 3-4 տարվա համար, դրա արժեքը կկազմի մոտ 10 մլրդ դոլար։ Մոտ 15.000 տեխնիկ կներառվի աշխատանքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանը և Իրանը համաձայնության են եկել 2 նոր ատոմակայանների շինարարության հարցում։ «Վիեննայում մենք բանակցություններ ենք վարել ամերիկացիների և չինացիների հետ և պայմանավորվել ենք Թեհրան-Վաշինգտոն-Պեկին եռակողմ հանդիպում անցկացնել Չինաստանում»,- ասել է Սալեհին։