Եվրոպական երկրների արժութատնտեսական միությունը անկատար մի մեխանիզմ է, որը կարիք ունի լրամշակման՝ հաշվի առնելով Եվրամիության երկրների հետագա ինտեգրումը: Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Պիեր Կառլո Պադոանը:
Վերջինիս կարծիքով՝ «մոտ ապագայում կարող են առաջանալ կառավարություններ, որոնք կստանան առկա աժութատնտեսական համակարգից դժգոհ մեծամասնության պաշտպանությունը, և, հետևաբար, կարող Է տեղի ունենալ այնպես, որ երկրներից յուրաքանչյուրը ցանկանա հեռանալ եվրոգոտուց, ոչ միայն այն պատճառով, որ Հունաստանի նման հայտնվել է անհուսալի վիճակում, այլ այն պատճառով, որ այդ քայլը համարի ավելի արդյունավետ իր խնդիրների լուծման համար»,- հայտարարել Է Պադոանը: