Ֆրանսիացի ֆերմերները փակել են Գերմանիայի հետ սահմանի ճանապարհներ գերմանական գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների մուտքը երկիր թույլ չտալու համար, գրում է Deutsche Welle-ն։
Հուլիսի 26-ից գյուղացիները տրակտորներով փակել են 6 ավտոմայրուղի և 5 կամուրջ՝ բողոքելով այն բանի դեմ, որ «աղավաղվել է մրցակցությունը»՝ հօգուտ գերմանացի ֆերմերների։
Գյուղական միությունների դաշնության տեղի ներկայացուցչության և «Երիտասարդ ֆերմերներ» արհմիության կաղմից կազմակերպված ակցիան կտևի առնվազն մինչև երկուշաբթի կեսօր։
Ֆերմերները տրակտորներով փակել են նաև Իսպանիայի հետ սահմանի արագընթաց ավտոմայրուղին և կանգնեցրել են իսպանական մրգերով և մսամթերքներով մի քանի տասնյակ բեռնատարներ։
Ֆերմերներն արդեն հայտարարել են, որ ակցիայի շարունակելությունը կորոշվի հուլիսի 27-ին՝ Ստրասբուրգում պաշտոնյաների հետ հանդիպման արդյունքում: