Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղ է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը։ Համահայկական ջահի օրհնության կարգ սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ միասնական Տերունական աղոթքով:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներից բերված ջահերը միացվել են իրար, որն էլ վառել է 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը։