«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի Կունդուզ նահանգի 80 գյուղ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնում է Կունդուզ նահանգի խորհրդի նախագահ Մոհամմադ Յուսուֆ Այուբին հարձակումների պատճառով հարյուրավոր ընտանիքների դիմել են փախուստի:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեռևս չունեն որևէ մեկնաբանություն միջադեպի հետ կապված: