Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է՝ պայմանավորված Հայաստանի տարածքին արևադարձային տաք օդային հոսանքների մոտենալով: Այս մասին լրագրողներին հուլիսի 28-ին տեղեկացրել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ Սուրենյանի տվյալների՝ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ +41-ի:
«Գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում»,- տեղեկացրել է նա՝ հորդորելով գյուղատնտեսներին արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն։
Իսկ մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել խուսափել ակտիվ գործունեությունից, ժամը 13:00-17:00-ն ընկած հատվածում խուսափել արևի անմիջական ճառագայթներից, մեծ քանակությամբ հեղուկ ընդունել