Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ֆերմերների բողոքի ակցիանները կապված իշխանությունների՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության հետ: Ֆերմերները պահանջում են սեփական արտադրանքի գների բարձրացում և օտարերկրյա մրցակցության վերացում: Նախօրեին ֆրանսիացի ֆերմերները փակել էին Գերմանիայի և Իսպանիայի հետ սահմանի ճանապարհները՝ վերջիններիս գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների մուտքը երկիր թույլ չտալու համար: Այսօր ֆրանսիացի ֆերմերներին են միացել նաև նրանց բելգիացի գործընկերները:
Եվրոպացի ֆերմերներն իշխանություններից մասնավորապես պահանջում են ավելացնել կաթի գինը: «Խնդիրը կայանում է նրանում, որ կաթն արժե 25 ցենտ: Այն կարող է էժանանալ նույնիսկ մինչև 20 ցենտի: Դա շահութաբեր չէ: Մեզ պետք է, որ կաթի գինը դառնա 35-40 ցենտ, հակառակ դեպքում մենք վնասներ ենք կրում և արդյունքում չենք կարողանա մարել վարկերը»,- նշել է բելգիացի ֆերմերներից մեկը, փոխանցում է Euronews-ը: Նման պայմաններում բելգիական արտադրողները սկսել են կիրառել «արդար առևտրի ազգային ապրանքանիշ», որը ենթադրում է, որ կաթի վաճառքի յուրաքանչյուր 1 եվրո եկամտից 10 ցենտը հետ է վերադարձվում արտադրողին: Նման ապրանքանիշ կիրառում են ԵՄ վեց երկներում, սակայն այս միջոցառումը բավարար չէ շուկայի կայունացման համար:
Ռուսաստանի՝ ԵՄ երկրների նկամամբ սահմանված պատասխան պատժամիջոցների արդյունքում եվրոպական գյուղատնտեսական արտադրանքը կորցնել է իր հիմնական շուկաներից մեկը և բավական էժանացել է: Դրան նպաստել է նաև եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի նկամամբ չինական պահանջարկի նվազում: Ստեղծված իրավիճակից հատկապես տուժել է կաթի արտադրությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը ԵՄ մի շարք երկներում նվազել է 40-50 տոկոսով:
Իսկ 2015 թվականի ապրիլի 1-ին Եվրամության կողմից կաթի արդատրության համար սահմանված քվոտաները չեղյալ հայտարարելը հանգեցրեց վերջինիս գերարտադրության՝ ավելի խորացնելով ոլորտում առկա խնդիրները: