Բրիտանացիները երազում են մինիոններ և Հրաշագործության Հոգվարտսի դպրոցում պրոֆեսորներ աշխատելու մասին: 18 տարեկանից բարձր բրիտանացիների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ հենց այս մտացածին մասնագիտությունների մասին են երազում Միացյալ թագավորության բնակիչները, տեղեկացնում է Metro-ն:
Հարցման երրորդ հորիզոնականում հայտնվել են սուպերհերոսները: Չորորդ հորիզոնականում է դինոզավրեր վարժեցնողի, իսկ հինգերորդում՝ ժամանակի միջով ճանապարհորդողի մասնագիտությունները: