Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցել «պետական սահմանն ապօրինի հատելու» և «պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով:
Ստերլիգովին կալանավորելու գործում ներգրավվել է Ինտերպոլի ադրբեջանական բյուրոն: