Իրանը չեղյալ է հայտարարել մուտքի վիզային ռեժիմը յոթ երկրների քաղաքացիների համար, հայտնում է իրանական Kayhan թերթը:
«Այսուհետև Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի և Սիրիայի զբոսաշրջիկները կարող են ճանապարհորդել Իրանում առանց վիզայի»,- գրում է թերթը:
Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում Իրանի իշխանությունները դիտարկում են ևս 60 պետությունների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման հնարավորությունը: