Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է 9 լիբիացիների, այդ թվում՝ Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին, մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռը: Այդ մասին ասվում է Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որը պնդում է, որ Լիբիայի նախկին նախագահի որդու գործը քննվի բացառապես Միջազգային քրեական դատարանում, տեղեկացնում է ТАСС-ը:
«Լիբիական իշխանությունները հրաժարվել են Սեյֆ ալ-Իսլամին հանձնել միջազգային դատարանին, ապացուցելու համար, որ իրենք կարող են ազգային մակարդակով արդարադատություն իրականացնել: Սակայն նրանք չեն կարողացել դա անել՝ նրա հանդեպ մի շարք իրավախախտումներ թույլ տալով: Նրանց շարունակում են պահել գաղտնի վայրում և թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանին»,-հայտարարել է Amnesty International կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ֆիլիպ Յութերը:
Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել էր 2011 թվականի նոյեմբերին: Նա մեղադրվում է լիբիացի ժողովրդի դեմ 2011 թվականի փետրվարի 17-ի հեղափոխության ժամանակ գործած հանցաքների մեջ: Քադաֆիի որդուն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանք ներկայացրել է նաև Միջազգային քրեական դատարանը, սակայն վերջինիս չի հաջողվել հասնել նրա արտահանձմանը՝ Հագաայում դատական գործընթաց սկսելու համար: