«Կասկածելի ակտիվության» պատճառով ամերիկայն բանակի Շտաբի պետերի հանձնաժողովի էլեկտրոնային փոստերի սերվերներն անջատվել են, տեղեկացնում BBC-ն:
Նշվում է, որ հանձնաժողովի քաղաքացիական և ռազմական աշխատակիցներին տրամադրվել են ժամանակավոր փոստեր:
Պենտագոնի ներկայացուցիչ Վալերի Հենդերսոնը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ բնույթի է «կասկածելի ակտիվությունը», սակայն վստահեցրել է, որ հակերային հարձակման ենթարկված սերվերներում գաղտնի տեղեկություններ չեն պահվում: Հակերային հարձակման հնարավոր կազմակերպիչների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: