Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Գլխավոր ռազմական տեսչության սպաների ձերբակալման և նրանց նկատմամբ քրեական գործ սկսելու մասին շրջանառվող լուրերը: Քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել էին Ադրբեջանի ՊՆ Գլխավոր ռազմական տեսչության երեք աշխատակիցի: