ՄԱԿ ԱԽ-ն այսօր կորոշի Boeing-ի հարցով տրիբունալի ճակատագիրը

13:03     29 հուլիսի, 2015

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Դոնեցկում վթարված Boeing-ի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման բանաձևը, հայտնում է «Вести.Ру»-ն։ Այն հեղինակել է Մալայզիան։

Միջազգային տրուբունալի ստեղծման օգտին արտահայտվել են Ուկրաինան, Ավստրալիան և Բելգիան։ Ռուսական կողմն, ընդհակառակը, դեմ է տրիբունալի ստեղծմանը։ ՌԴ ԱԳՆ-ում այս գաղափարն անտրամաբանական և շուտափույթ են համարել։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն միանշանակ դեմ է քվեարկելու բանաձևին։

Հիշեցնենք, որ Boeing 777-ը, որը պատկանում էր Malaysia Airlines ավիափոխադրողին, խոցվել է Դոնեցկի տարածքում 2014թ․ հուլիսին։ Մահացել է 298 մարդ։ 


© armedia.am