ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Դոնեցկում վթարված Boeing-ի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման բանաձևը, հայտնում է «Вести.Ру»-ն։ Այն հեղինակել է Մալայզիան։
Միջազգային տրուբունալի ստեղծման օգտին արտահայտվել են Ուկրաինան, Ավստրալիան և Բելգիան։ Ռուսական կողմն, ընդհակառակը, դեմ է տրիբունալի ստեղծմանը։ ՌԴ ԱԳՆ-ում այս գաղափարն անտրամաբանական և շուտափույթ են համարել։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն միանշանակ դեմ է քվեարկելու բանաձևին։
Հիշեցնենք, որ Boeing 777-ը, որը պատկանում էր Malaysia Airlines ավիափոխադրողին, խոցվել է Դոնեցկի տարածքում 2014թ․ հուլիսին։ Մահացել է 298 մարդ։