Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն այսօր մեկօրյա հուլիսի 29-ին ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Սա Ֆանսիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Իրան վերջին 12 տարվա ընթացքում։ Նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահ Հասան Ռուհանիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։
Նա հայտնել է, որ սեպտեմբերին Իրան կայցելի Ֆրանսիայի տնտեսական պատվիրակությունը և մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։