Երեկ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
Ղարաբաղի արտգործնախարարության այսօրվա հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Կողմերն ընդգծել են, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և «անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ»։