Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժը խփել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն՝ հղում կատարելով Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 29-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, նկարներ և տեսանյութ, որոնց մեջ երևացող չինական DJI Inspire 1 անօդաչու թռչող սարքը ներկայացվում էր որպես հայկական զինված ուժերի ԱԹՍ, որն իրենք իբր խփել են հայ-ադրբեջանական շփման գծի Աղդամի (Ակնա) հատվածում:
Հուլիս ամսվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել՝ իբր հայկական ԱԹՍ է խոցել: