Քրդերը պայթեցրել են Իրաք-Թուրքիա նավթամուղը

14:58     29 հուլիսի, 2015

Թուրքիայի հարավ-արևելյան Շիրնակ շրջանով անցնող Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը, որով Իրաքից Թուրքիա նավթ էր մատակարարվում, պայթեցվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

Ըստ նրա՝ այս և նախորդ ահաբեկչական ակտերը ցույց են տալիս, որ ահաբեկիչները փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին արևելյան Աղըր նահանգում քուրդ զինյալների կողմից պայթեցվել էր Իրան-Թուրքիա գաղամուղը, որով գազի մատակարարումը դեռևս չի վերականգնվել:


© armedia.am