Չինաստանի հետ ունեցած լարված հարաբերությունների ֆոնի ներքո՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էՊեկին` հանդիպելու նախագահ Սի Ծինփինիի հետ:
Նա գլխավորում է 100 թուրք գործարարներից բաղկացած պատվիրակություն, որոնք ակնկալվում է, որ բանակցելու են տնտեսական կապերի ամրապնդման հարցերի շուրջ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Էրդողանը որոշել է մեկնել Չինաստան առավել լարված հարաբերությունների առկայության ժամանակաշրջանում: Հարկ է նշել, որ Էրդողանը նախագահ դառնալուց հետո առաջին անգամ է այցելում Չինաստան: Իսկ նրա՝ որպես երկրի վարչապետ այցը Չինաստան 2012 թվականին առաջինն էր վերջին 27 տարվա ընթացքում: Հարց է առաջանում, թե ի՞նչ կարելի է ակնկալել Էրդողանի այս այցից:
Թուրքիայի և Չինաստանի հարաբերությունները հասկանալու նպատակով, կարելի է անդրադարձ կատարել վերջին զարգացումներին:
ԶԼՄ-երի հայտնում են, որ Չինաստանի կառավարությունն որոշում է ընդունել արգելել հանրային ծառայողներին, ուսուցիչներին և ուսանողներին Ռամադանի ժամանակ Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում ծոմ պահել, որը հասարակական մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում:
Թուրքիայում շատերը քննադատեցին Չինաստանի վարած քաղաքականությունը, որից հետո տեղի ունեցան մի շարք բողոքի ակցիաներ, որոնցից մի քանիսը վերածվեցին կատաղի ցույցերի: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրեց Անկարայի՝ Չինաստանի դեսպանին՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտահոգություն հայտնելու համար: Իսկ Չինաստանն, իր հերթին, հայտնեց իր սեփական մտահոգությունն Անկարայի դիրքորոշման հետ կապված:
Միևնույն ժամանակ, Ասիայում գտնվող թուրք դիվանագետների հանդեպ մեղադրանքներ սկսեցին ներկայացվել, որոնք տրամադրում էին ճամփորդական անօրինական փաստաթղթեր ույղուր միգրանտներին՝ նրանց ճանապարհը դեպի Թուրքիա հեշտացնելու նպատակով: Տարածված տեղեկությունն այն մասին, որ ույղուրներն, օգտագործելով Թուրքիան որպես մուտքի միջոց դեպի Սիրիա, միացել են ջիհադիստներին, դրությունն էլ ավելի բարդացրեց:
Այպիսիով, այն ժամանակ, երբ ույղուրների հարցը իր ստվերն է գցում Թուրքիայի և Չինաստանի փոխհարաբերությունների վրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնական այցով մեկնում է Պեկին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը և քայլեր ձեռնարկել ԻՊ-ի դեմ միասին պայքարելու համար: Ուստի ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կարող է բարձրացվել նաև Թուրքիայի՝ չինական հակահրթիռային համակարգերի գնման մտադրության անորոշ հարցը:
2013 թվականին Թուրքիան բանակցություններ էր վարում չինական ընկերությունից 3.4 միլիարդ դոլարի պաշտպանական հրթիռներ ձեռք բերելու համար՝ զարմանք պատճառելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին: Սակայն վերջնական գործարքը այդպես էլ տեղի չունեցավ, որի պատճառն, ըստ Էրդողանի, առաջացած «արգելքներն» էին, որոնք ի հայտ էին եկել չինական նախնական առաջարկի հետևանքով:
Կարելի է ասել, որ այս այցը Թուրքիայի կողմից կանխամտածված դիվանագիտական քայլ է: Մի կողմից ի ցույց աշխարհի է դրվում այն փաստը, որ Էրդողանը «ցանկանում է ավելի շատ ուժեր ներգրավվելով՝ առավել արդյունավետ պայքարել ԻՊ-ի դեմ», մյուս կողմից գործարարների պատվիրակություն կազմելով՝ շտապում է միանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը որով էլ միշտ հետաքրքված է եղել: Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկանում է ստանալ ավելի շատ չինական ներդրումներ, իսկ այս նախաձեռնությունը միանգամայն կարող է ապահովել կատարյալ համատեքստ այն իրականացնելու համար: Երկրորդ՝ այն հնարավորություն է ընձեռում, որպեսզի Թուրքիան ամրապնդի իր դիրքերը՝ որպես տրանսպորտային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև: