Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան իր նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանյային, մեղադրել է իր բանկային հաշվեկշռից 9 միլիոն դոլար գողանալու մեջ: Կլաուդիան իր հերթին ժխտում է նման մեղադրանքը՝ հայտարարելով, որ այդ գումարներն ինքը գովազդային հոլովակի արդյունքում է վաստակել, և դրանք ոչ մի կապ չունեն ֆուտբոլիստի ունեցվածքի հետ:
Նախկին զույգի երկու դուստրերը մոր կողմից են հանդես գալիս՝ ասելով, որ Կլաուդիան ամենևին գող ու ավազակ չէ: