Դիլիջանի միջազգային դպրոցն արժանացել է հեղինակավոր մրցանակի

11:21     30 հուլիսի, 2015

Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan College) արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awards­ի մրցանակին՝ հաղթող ճանաչվելով «Public Services Development» անվանակարգում: Այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական և նախագծային լուծումները, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

International Property Awards­-ի փորձագետների կողմից հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը. բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:

Դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22­-ին Լոնդոնում:

UWC Dilijan College-­ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանադարտների համապատասխանությունը փաստող՝ BREEAM­-ի հավաստագրի է արժանացել:

 


© armedia.am