Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan College) արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awardsի մրցանակին՝ հաղթող ճանաչվելով «Public Services Development» անվանակարգում: Այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական և նախագծային լուծումները, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
International Property Awards-ի փորձագետների կողմից հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը. բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Լոնդոնում:
UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանադարտների համապատասխանությունը փաստող՝ BREEAM-ի հավաստագրի է արժանացել: