Ռուսաստանը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի Ուկրաինայի Դոնեցկի շրջանում մալազիական «Բոինգի» կործանման կապակցությամբ միջազգային դատարան ստեղծելու բանաձևը, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը քվեարկել են բանաձևի ընդունման օգտին, իսկ 3-ը մնացել են ձեռնպահ:
Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթ իրականացնող Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ 777» ինքնաթիռը կործանվել է թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում: Ավիավթարի արդյունքում մահացել էր 298 մարդ: