ՀՀ կառավարության որոշմամբ` 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշման նպատակն է հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին Խաչվերացին` սեպտեմբերի 13-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օգոստոսի 16-ը՝ Խաղողօրհնեքին հաջորդող օրը, լինելու է աշխատանքային: Սակայն, հաշվի առնելով այն, որ հայ ժողովուրդը համարվում է Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը՝ վարչապետը կոչ արեց բոլոր գործատուներին՝ այդ օրն ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել իրենց ննջեցյալներին: