Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավորները փոխվարչապետ Բյուլենթ Առընչից պահանջել են ներողություն խնդրել նրա համար, որ իր ելույթի ժամանակ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավորին դիմել է հետևյալ խոսքերով՝ «Դուք կին եք և պետք է լռեք»: Այս մասին հայտնում է РОСБАЛТ-ը՝ հղում կատարելով BBC-ին:
Սա առաջին անգամը չէ, որ փոխվարչապետը քննադատության է ենթարկվում և մեղադրվում է սեռական խտրականության համար: Անցած տարի նա կոչ էր արել կանանց հասարակության մեջ չծիծաղել, որպեսզի իրենց վրա ուշադրություն չհրավիրեն և պահպանեն մաքրության նորմերը: