News.am-ի փոխանցմամբ թուրքական OdaTV կայքը սկանդալային տեղեկություն է հայտնել, թե Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի, վարչապետի, Ազգային հետախուզության ծառայության պետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
Թուրքական կայքը պնդել է, թե Հաագայի տրիբունալը պատերազմական հանցանքների համար Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա մյուս թիմակից պաշտոնյաների դեմ հետաքննություն է սկսվել: Կայքը շեշտել է, որ Էրդողանի և մյուսների դեմ գործընթացը դեռևս ուսումնասիրման փուլում է գտնվում, իսկ որպես կարևոր ապացույցներից մեկը դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի Ադանայում:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը խորհրդարանում ևս հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու համար Թուրքիայի նախագահի և նրա թիմակիցների դեմ Հաագայի տրիբունալում ուսումնասիրություն է սկսվել: