Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողան «բարկացել» է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի այն հայտարարությունից, որ Սուրուչի ահաբեկչությունն իրականացնողները կապ ունեն իշխանության հետ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքին:
«Դա անբարոյական հայտարություն է: Գուցե ձեզ կոպիտ թվա, բայց ուզում եմ ասել, որ նախագահական պաշտոնը այնքան բարձր պաշտոն է, որ նմանատիպ ստոր ու լկտի մեղադրանքների մակարդակին չի իջնի: Այս արտահայտություններն արած անձը 50 հոգու մահվան պատճառ դարձած ջարդի գլխավոր պատասխանատուն է»,- ասել է Էրդողանը: