Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում լավ հարաբերություններ ունենալ Պուտինի հետ

10:00     31 հուլիսի, 2015

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ կկարողանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN-ը:

«Կարծում եմ` ես կկարողանայի շատ լավ հարաբերություններ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ: Ես այդպես եմ կարծում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփը նաև առիթը բաց չի թողել քննադատելու  ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին` վերջինիս անվանելով «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ պետքարտուղարը»:

Վերջին հարցումների համաձայն՝ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հանրապետականների ցուցակի առաջատարն է:


© armedia.am