Հունգարական իշխանություններն աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում գործազուրկներին ներգրավում են Սերբիայի հետ սահմանին պարսպի կառուցման աշխատանքներում։ Այն պետք է կրճատի անօրինական ներգաղթի հոսքը, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հունգարական լրատվամիջոցներին։
Տարածաշրջանային կառավարության զեկուցող Մարտա Վարգայի տեղեկություններով՝ որպես փորձ, որը հնարավոր կլինի նաև կրկնել ապագայում, պարսպի կառուցման աշխատանքն առաջարկվում է աշխատանքի թափուր տեղերի համար գրանցված մարդկանց:
Հիմնականում իշխանությունները հրավիրում են հենց մոտակա քաղաքներից՝ Մորահալոմից և Սեգեդից գործազուրկների:
Սպասվում է, որ 4 մետր բարձրությամբ, 175 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցումը կավարտվի արդեն օգոստոսի 31-ին: