РИА Новости-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության՝ Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը հայտնել է, որ «Թուրքական հոսք» նախագծի շուրջ տեղի ունեցող բանակցությունները չեն տեղափոխվել միջկառավարական համաձայնագրի նոր փուլ:
Նրա խոսքերով՝ Մոսկվան և Անկարան այժմ քննարկում են տարբեր նախապատրաստական փաստաթղթեր և «այսպիսի լայնածավալ, գլոբալ ծրագրերի շուրջ մշտապես բարդ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում»: