Հուլիսի 31-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն ընտրեց Պեկինը՝ որպես 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր:
Ինչպես հայտնում է BBC-ի կայքը, Չինաստանի մայրաքաղաքից բացի, որպես օլիմպիական թեկնածու քաղաք էր հանդես գալիս նաեւ Ալմաթին: Ղազախստանի պատվիրակությունը վերջնական ընտրական ելույթի ժամանակ շեշտը դրել էր կլիմայական եւ պատմական գործոնների վրա, մինչդեռ չինական պատվիրակությունը շեշտում էր, որ ապահովված է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, քանզի 2008 թվականի ամառային օլիմպիադան ևս անցել է Պեկինում: