Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավոր կերպով ԱՊՀ մասնակից երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը հանձնել Է Հայաստանի պատվիրակության ղեկավարին: Բարեկամական երկրների հաջորդ նման մրցումները տեղի կունենան հենց Հայաստանում, հայտնում է РИА Новости-ն:
Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: