ԵՄ-ն պաշտոնապես հավանություն է տվել Իրանի դեմ մի շարք պատժամիջոցների թուլացմանը, որպեսզի իրագործվի նրա միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ որոշումը։ Դա մասնավորապես վերաբերում է Իրանից միջուկային գործունեության հետ կապված սարքավորման դուրսբերմանը, Ֆորդուի ու Արակի օբյեկտների վերափոխմանը։
«Խորհուրդն ընդունել է առաջին նորմատիվային ակտերը, որոնք անհրաժեշտ են իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի գործարկման համար, որը ձեռք է բերվել 2015 թվականի հուլիսի 14-ին՝ Վիեննայում»,-նշվում է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում։