ՀՀ բնակչության ընթացիկ հաշվառմամբ` 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 մլն 5 հազ. 500 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 910 հազ. 600 և գյուղականը` 1 մլն 94 հազ. 900 մարդ, - փոխանցում է Tert.am-ը:
2014թ-ի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը պակասել է 4 հազ. 300 մարդով, որից 1300-ը քաղաքային բնակչությունից, իսկ 3000-ը՝ գյուղական: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱՎԾ-ից, 2015թ. հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակը 5100-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ.մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին: