Մարկ Ցուկենբերգը` Facebook-ի հիմնադիրը, պատրաստվում է հայր դառնալ

11:34     1 օգոստոսի, 2015

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայր կդառնա: Business Insider-ը հայտնում է, որ Մարկ Ցուկենբերգի և Փրիսցիլա Չենի երեխայի մասին նորության մասին հայտնել են հենց իրենք` հանրահայտ ծնողները, ինչպես փոխանցում է Tert.am-ը:

Facebook-ում իր գրառման մեջ Ցուկենբերգն անկեղծացել է, որ ինքն ու կինն արդեն մի քանի տարի է ապարդյուն փորձում են երեխա ունենալ, սակայն մինչ այժմ միայն 3 վիժում է գրանցվել: Այժմ, հավաստիացրել է Ցուկենբերգը, թե՛ կինը, թե՛ պտուղը առողջ են:

Ցուկենբերգը նշել է նաև, թե երեխայի ծնունդը նոր էջ կլինի իրենց կյանքում. եթե մինչ այդ նրանք ամբողջ աշխարհում փոխել են մարդկանց կյանքերը, ապա այժմ փորձելու են աշխարհն էլ ավելի լավ վայր դարձնել հենց սեփական երեխայի և նոր սերնդի համար:

 


© armedia.am