Բիլ և Հիլարի Քլինթոն ամուսինները հայտնել են, որ 2007-2014 թվականներին իրենց ընտանիքի ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 140 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Հիլարի Քլինթոնն, այս ընթացքում ընտանիքը վճարել է 43.6 մլն դոլարի հարկեր: Եվս 15 մլն դոլար ծախսվել է բարեգործության համաև Clinton Foundation ընտանեկան բարեգործական հիմնադրամի միջոցով:
Զույգի հիմնական եկամուտները ստացվում են դասախոսություններից: Այսպես, 2013թ-ին ընտանիքն այդ կերպ վաստակել է 22.85 մլն դոլար: Հիլարի Քլինթոնի յուրաքանչյուր ելույթը գնահատվում է մոտ 225 հազար դոլար: Ինչ վերաբերում է Բիլ Քլինթոնի ելույթներին, ապա դրանց արժեքը 125-ից 750 հազար է: