Լատինամերիկյան խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

16:33     1 օգոստոսի, 2015

Լատինական Ամերիկայի խորհրդարանը, հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն։

Ինչպես հաղորդվում է, կառույցի կողմից 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել է որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն: 
Կառույցի կողմից որոշումն ընդունվել է գրեթե միաձայն` գրանցվել է մեկ ձեռնպահ: 
«Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը 50 տարի առաջ ճանաչեց Ցեղասպանությունը և այսօր էլ վճռականորեն հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը»,- նշել է  Լատինամերիկյան խորհրդարանի նախագահ Ալֆրեդո Աստին: 

 


© armedia.am