Օգոստոսի 1-ին համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար:
Ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը: