Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են «ճանապարհային քարտեզ» մշակել Ղրիմ թերակղզուն Ուկրաինայի կազմում ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ հատկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում տեղադրված՝ Թուրքիայում անցկացվող Ղրիմի թաթարների II համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին նախագահ Պորոշենկոյի ողջույնի խոսքում, հաղորդում է 1news.info-ն:
Մինչ այդ Պորոշենկոն կոչ էր արել սահմանադրական հանձնաժողովին՝ նոր սահմանադրության մեջ ուշադրություն դարձնել Ղրիմի հարցին:
Իսկ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, Անկարայում Ղրիմի թաթարների II համաշխարհային կոնգրեսի բացմանը հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում պատերազմ չի բերի Ղրիմ, բայց երբեք էլ անեքսիայի փաստի հետ չի հաշտվի, հաղորդում են Ուկրաինայի ԱԳՆ-ից, տեղեկացնում elvisti.com-ը: