Ճապոնիան լողացող արևային էլեկտրակայաններ է ստեղծում
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ողբերգությունից հետո Ճապոնիայի ղեկավարությունը որոշել է աստիճանաբար հրաժարվել ատոմային էներգիայից, հաղորդում է letnews.ru-ն:
Էներգետիկ ճգնաժամից խուսափելու և երկրի կախվածությունը գազից ու քարածխից իջեցնելու համար որոշում է կայացվել ավելացնել քամու և արևային էլեկտրակայանների թիվը:
Լուծումներից մեկը ջրի վրա լողացող արևային էլեկտրակայաններն են, որոնց մշակմամբ արդեն զբաղվում է Kyocera Communications Systems ընկերությունը: