Մոնրովիա քաղաքի Լիբերիական համալսարանի բույսերի պաթոլոգիայի նախկին պրոֆեսոր դոկտոր Կիրիլ Բրոդերիկը մի սենսացիոն հոդված է տպագրել երկրի խոշորագույն թերթում՝ «Liberian Observer»-ում, հաղորդում է oko-planet.su-ն:
Գիտնականը պնդում է, որ Էբոլա վիրուսը, որը վերջերս սկսել է իր անվերահսկելի տարածումը Արևմտյան Աֆրիկայում, ստեղծվել և մոդիֆիկացվել է արևմտյան դեղագործական ընկերություններին (որոնք կառավարում են վիրուսի ներմուծումը բնակչության պատվաստման միջազգային ծրագրերի օգնությամբ) պատկանող լաբորատորիաներում: Մասնավորապես, կանադացիները ստացել են 140 մլն դոլարի պայմանագիր ԱՄՆ պաշտպանության նախարարությունից վիրուսի պատվաստանյութի նմուշների փորձարկման համար:
Առաջին զոհերը, դեռ 1970-ականների կեսերին, դարձան Զաիրի բնակիչները, ավելի ուշ՝ Գվինեայի, Սիերա-Լեոնեի և Լիբերիայի: Էբոլայով վարակվելու դեպքում մարդու օրգանիզմի ներքին հյուսվածքները և օրգանները սկսում են արագ քայքայվել և դառնում ժելեանման նույնիսկ ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ: