72-ամյա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դիտարկում է նախագահի պաշտոնին իր թեկնածության առաջադրման հնարավորությունները, սակայն դեռ այդ մասին հայտարարություն չի արել, օգոստոսի 1-ին հաղորդել է New York Times թերթը, տեղեկացնում է novostim.ru-ն:
Թերթի տվյալներով, նախագահական ընտրություններին մասնակցելու համար Բայդենին ոգևորել է նրա՝ վերջերս ուղեղի քաղցկեղից մահացած որդի Բոն, ով ասում էր, որ «Սպիտակ տունը չպետք է վերադառնա Քլինթոններին, և որ երկրին ավելի լավ կլինի Բայդենների արժեքներով»:
Մյուս կողմից, Բայդենը լավ հարաբերությունների մեջ է Հիլլարի Քլինթոնի հետ և միշտ էլ հարգել է կուսակցության՝ ավելի հայտնի դառնալու ցանկությունը՝ իշանության բերելով կին-նախագահի: Սակայն Բայդենի օգնականները Քլինթոնի թեկնածությունը խոցելի են համարում և համոզված են, որ նա չի կարողանա հաղթանակ բերել Դեմոկրատական կուսակցությանը: