Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին հետևել Հելսինկյան սկզբունքներին միջպետական հարաբերություններում։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարելիցի կապակցությամբ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ռուսաստանը լիովին հավատարիմ է մնում երկխոսության Հելսինկյան սկզբունքներին միջպետական հարաբերություններում և ԵԱՀԿ/ԵԱՀԽ առջև ստանձնած պարտավորություններին։ Կոչ ենք անում եվրասիական-ատլանտյան համայնքի բոլոր երկրներին հետևել այդ սկզբունքների և պարտավորությունների տառին և ոգուն»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասված է, որ երկակի ստանդարտներն ու խտրական մոտեցումը սկզբունքների հանդեպ լուրջ ռիսկեր է առաջացնում։
ՌԴ-ն նաև հանդես է եկել միջազգային հարաբերություններում ԵԱՀԿ դերի մեծացման օգտին։