Հունաստանի և Վենեսուելայի ներկայացուցիչներն էլեկտրաէներգիայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Հունաստանի ԱԳՆ կայքում։
«Այս հուշագրի ստորագրումը դարձավ Ցիպրասի՝ Կարակաս կատարած հնգօրյա այցի արդյունքը, որը տևել է հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը, և որի ընթացքում վարչապետը հանդիպումներ է անցկացրել Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի ԱԳՆ ղեկավար Դելսի Ռոդրիգեսի և նավթային ու լեռնահանքային արդյունաբերության նախարար Ասդրուբալ Չավեսի հետ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ցիպրասն այս հուշագրի ստորագրումն անվանել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման առաջին քայլ։